«Իրականում բացեմ ձեզ գաղտնիք․․․»․ Սոֆի Մխեյանն իր նոր տեսահոլովակի նկարահանումներից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել․ տեսանյութ


Սոֆի Մխեյանն օրերս երկրպագուների դատին է հանձնել նոր, անչափ ուրախ տրամադրություն ունեցող մի երգ։ Տեսահոկովակը նույնպես տրամադրոթյուն ստեղծող է։ Այն շատ արագ տարածում գտավ, երգն ամուներք լսում են։ Երգը կոչվում է «‎Ամպերից վեր»։

Իսկ այսօր Սոֆին մի գաղտնիք է բացահայտել և որոշակի մանրամասներ պատմել տեսհոլովակի նկարահանման աշխատանքներից։ Այն համատեղ աշխատանք է․ Սոֆին հանդես է եկել Hayat Project խմբի հետ։

Երգչուհին պատմում է․ «‎Ես ու պայծառ Նարեն կամ Նարեն և «ուրախ» Սոֆին։

Հ.Գ. Իրականում բացեմ ձեզ գաղտնիք․ նկարահանման օրը ես ունեի 39 աստիճան տաքություն, մրսածություն և ամեն բան այդքան գունավոր չէր, ինչպես տեսահոլովակում է, բայց ուրիշ տարբերակ չկար, ստիպված, սիրով դիմացա մինչև վերջ, ավարտեցի նկարահանումը և նոր հայտնվեցի անկողնում։ Դե մարդ եմ, ես էլ եմ մեկ-մեկ հիվանդանում։

Ձեզ բոլորիդ առողջություն և բարձր տրամադրություն, մենք ելանք»։ ‎ Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել ‎‎«‎Ամպերից վեր» տեսահոլովակը։


Понравилась статья? Поделиться с друзьями: