Իվետա Մուկուչյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ կրակոտ այս տեսահոլովակը բաց մի թողեք


Իվետա Մուկուչյանն այն արտիստներից է, ում ստեղծագործական նորություններին մեծ անհամբերությամբ են սպասում։ Երգչուհին օրեր առաջ հետևորդներին հայտնել էր, որ առաջիկայում նորությամբ հանդես կգա։

Երկրպագուները մեծ ուրախությամբ ընդունեցին այդ լուրը և մեկնաբանություններում նշեցին, որ անհամբերությամբ կսպասեն պրեմիերային։ Եվ ահա Իվետան երեկ հրապարակեց երգը։

Այն կոչվում է «Սիրտ»։ Երգի և՛ խոսքեը, և՛ երաժշտությունը հեղինակել են Իվետան և Նիկ Եգիբյանը միասին։ Համատեղ աշխատանքն ուղղակի հիանալի է ստացվել։ Այն սիրո մասին է։

Արևոտ, կրակոտ այս տեսահոլովակում կարելի է հանդիպել բուռն զգացմունքների։ «Սիրտ, սիրտ, սիրտ, ինձ ասա, սեր, սեր, սեր, մի գնա․․․ Տանջում ես ինձ  քո խաղերով, սպանում ես ինձ քո հայացքով, բայց սիտը իմ քեզ է ուզում, հալվում է քո տաք ձեռքերում․․․»,- հնչում է երգի բառերում։

Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է մի քանի կերպարներով, որոնք անչափ կրակոտ ու խելահեղ են եղել։ Իսկ տեսահոլովակը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: