Իսրայելի նախագահը գրիմով և կեղծամով շրջել է երկրում․ հետաքրքիր մանրամասներ


Հին դարերում արքաները սովորության համաձայն գաղտնի շրջում էին երկրում և փորձում հասկանալ, թե ինչ է մտածում հանրությունն իրենց մասին։

Նրանք կերպարանափոխված պտտվում էին երկրում և շփվում բնակիչների հետ։ Այս երևույթի վառ նկարագիրն արծարծված է հայկական ստեղծագործության մեջ։ Երևույթը շատ վառ նկարագրված է Թումանյանի «Թագավորն ու չարչին» բալլադում։

Օրինակները բազմաթիվ են, սակայն այն բնորոշ էր հին անցյալին, բայց արի ու տես մեր օրերում նույնպես տեղի է ունեցել նման կերպարանափոխություն։ Նման իրավիճակ մեր իրականությունում հազվադեպ կարող է պատահել։

Դեպքը տեղի է ունեցել Իսրայելում։ Իսլայելի նախագահը՝ Ռեուվեն Ռիվլինին, կերպարանափոխված (նա կրել է կեղծամ, մորուք և դեմքին ունեցել է գրիմ) ճամփորդել է Իսրայելում առանց թիկնազորի և ավտոշարասյան։ Նրա հետ շրջել է մի քանի աշխատակից։

Տեղեկությունը հանրայնացվել է, երբ Ռիվլինին այլևս չէր հանդիսանում երկրի նախագահ և հրապարակվել է միմիայն թուլտվությունից ստանալուց հետո։


Понравилась статья? Поделиться с друзьями: