Տեղի է ունեցել «Հայ մայրեր» բարեգործական Գալա ընթրիքը, որին մասնակցել են բազմաթիվ հայտնի անձիք։ Ընթրիքց լուսանկարներ է հանրայնացրել նաև դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Լուսանկարներին Անահիտը կցել է ուշագրավ գրառում, որտեղ անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող բարու ու չարի մշտական պայքարին և հորդորել է բարություն տարածել։

Դերասանուհին չարն ու բարին ներկայացրել է գայլերի տեսքով և նշել, որ այդ գայլերը մշտական պայքարի մեջ են։

Անահիտն ընդգծել է, որ կհաղթի այն գայլը, որին կերակրում են։ Նա մասնավորապես գրել է․ «Մեզնից յուրաքանչյուրի ներսում պայքար է ընթանում բարի եւ չար գայլերի միջեւ։

Մի գայլը ներկայացնում է չարիքը, նախանձը, խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, սուտը…Մյուս գայլը խորհրդանշում է բարությունը, սերը, խաղաղությունը, հույսը, ճշմարտությունը, հավատարմությունը… Իսկ ի վերջո ո՞ր գայլն է հաղթում։

Միշտ հաղթում է այն գալը, որին մենք կերակրում ենք։ Հ.Գ. Եկեք բարություն տարածենք ամենուր…»։