«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդանրանում գրեթե միշտ երկրորդ ուժն էր։

Այս ընտրություններում նրանք խորհրդարան չանցան։ Սակայն կուսակցության մի քանի ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ ընդդիմություն կմնան անգամ խորհրդարանից դուրս։

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան հաշվում գրառմամբ է հանդես եկել, որտեղ գերեվարված տղաների մասին 2 բան է նշել․ նախ կարևոր իրադարձություն է համարել տղաների վերադարձը, ապա խայտառակություն է որակել այն հանգամանքը, որ տղաներին դարձրել են առևտրի առարկա։ Անընդունելի է համարել գերիների վերադարձը պետական շահի դիմաց։

Անկեղծորեն ցանկացել է, որ բոլոր գերիների վերադառնան։ Ներկայիս իշխանություններին հարց է ուղղել․ «Իսկ ի՞նչը կխանգարի հետագայում ադրբեջանցիներին կրկին գերեվարել հայերին՝ փոխարենը պահանջելով նորանոր զիջումներ։ Թե՞ ձեր մուրճից ու պողպատե մանդատից պիտի վախենան։

Համոզված եմ՝ ադրբեջանցիները հարմար պահի կփորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար իշխանությունները համաձայն են խաղալ ադրբեջանցիների կանոններով։ Ապագա Կա՛… վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել»։