Սիրուշոն այն երգչուհիներից է, ում ցանկացած հրապարակում մեծ հետաքրքրություն է առաջ բերում։ Նրան հարյուր հազարավոր օգտատերեր են հետևում համացանցային տիրույթում։

Երգչուհուն որքան էլ քննադատեն, միևնույնն է նա ունի իր երկրպագուների բանակը, ովքեր հիանում, հպարտանում են նրանով, սիրում նրան և օրինակ վերցնում նրանից։

Երգչուհին սոցհարթակում ակտիվ է և սիրով ցույց է տալիս հետևորդնեին իր կյանքի կարևոր իրադարձությունները և առօրյա անցուդարձը։ Նա մի քանի օր պասիվ էր։ Պասիվությունը կապված էր դստեր լույս աշխարհ գալու հետ։

Անգամ լուրեր պտտվեցին, որ երգչուհու մոտ առողջական խնդրներ են ի հայտ եկել։ Սիրուշոն վերսկսկել է իր ակտիվույթունը։ Նրա հապարակումներից նկատելի է դառնում, որ երգչուհին լավ է զգում իրեն և անգամ հանդիպումներ է ունենում ընկերների հետ և ուրախ ժամանակ անցկացնում։ Սիրուշոն ցույց է տվել, որ պատրաստվում է խորոված մորեխ համտեսել։

Նա ինսթագրամյան պատմություններ հատվածում մինչ մորեխի համտեսումը հարցում է կատարել և ցույց տվել մորեխով պատրաստած ուտեստը։ Փոքրիկ Ռոբերտին այն դուր չի եկել։