Ինչ է հուշում Գագիկ Սուրենյանի խորիմաստ ժպիտը․ Սուրենյանի խորհրդավոր լուսանկարները


Գարունն այս տարի շատ սպասեցնել տվեց հանրությանը։ Բոլորը հոգնել էին ամենօրյա ձյան տեղումներից և անհամբերությամբ էին սպասում գարնան գալուն։ Հանրությունը ուշի ուշով հետևում է Գագիկ Սուրենյանին և ցանկանում առաջինը տեղեկանալ սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանության պետը մշտապես տեղեկացնում է եղանակային կանխատեսումների մասին։ Սուրենյանն առանձնանում է իր յուրօրինակ հումորով և վերջին շրջանում եղանակային կանխատեսումները կատարում է խորհրդավոր կերպով։

Սուրենյանը ֆեյսբուքյան գլխավոր նկարը փոխում է եղանակին համահունչ։ Այս անգամ նա լուսամնկարը փոփոխել է տաք, ամառային շունչ հաղորդող լուսանկարով։

Երևույթն իսկապես հետաքրքիր է և զվարճալի։ Սուրենյանի հետևորդները մեկնաբնություններում զվարճալի քննարկումներ են սկսել։ Օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել է․ «Եթե Սուրենյանը կարճաթև է հագել, ուրեմն ամառը մոտ»։

Իսկ մեկ այլ օգտատեր գրել է․ «Սուրենյանի՝ արևափայլ ֆոնով խորիմաստ ժպիտը ոնց որ սպասվելիք «պառվի ուլեր» է հուշում…»։ Մարդիկ տաք և արևոտ եղանակի են սպասում։


Понравилась статья? Поделиться с друзьями: