Սևանա լիճը, որ բազմիցս հիացրել է իր անզուգական գեղեցկությամբ ինչպես իր քաղաքացիներին, այնպես էլ շատ ու շատ օտարերկրացիների, կրկին ճգնաժամի մեջ է։

Սևանը առաջին անգամ չէ, որ կանաչում է, սակայն մասնագետներն այդպես էլ որևէ էական լուծում չեն առաջարկում և էականորեն ոչինչ էլ չի ձեռնարկվում։ Եվ ահա կրկին Սևանն այսպես ասած՝ առողջական խնդիրներ ունի։

Համացանցում կրկին տարածվում են կադրեր կանաչած Սևանից։ Գեղցեկուհին դժվար շրջանում է։ Քաղաքացիները շարունակում են կադրեր հրապարակել Սևանից և ցույց տալ հայրենակիցներին պատկերը։ Սակայն ոչ բոլոր ափերում է, որ կարելի է հանդիպել ջրիմուռներով առատ ջրին։

Կանաչ Սևանից մի տեսանյութով է կիսվել Ստյոպա Սաֆարյանը։ Նա գրել է․ «Ոչ այդպես էլ գիտականորեն հասկացանք, թե ինչ է կատարվում Գեղամա գեղեցկուհու հետ, ոչ լուծումներ տվեցինք։

Այսպես ինքն իրեն հիվանդանում, ապաքինվում է… Գոնե Հիսուսի արձանը այդտեղ էլ տեսանելի լինի, էլի թե մի բան անի, ինքը կանի․․․»։ Տեսանյութը՝ կից։