«Ինչ արած՝ կեղտից պաշտպանվելը նաև զոհեր է պահանջում, զոհերին ասում եմ՝ կներեք, իսկ աղբին ասելու բան չունեմ`աղբը մնում է աղբ»․ Սարգիս Գրիգորյանի զայրացած գրառումը


Այսօր դերասան Սարգիս Գրիգորյանը սոցիալական իր հարթակում սկանդալային գրառում  է կատարել, որտեղ խոսել է մարդկային բնավորության ու տեսակի մասին։

Բացասական տեսակ ունեցող որոշ մարդկանց դերասանն իր գրառման մեջ «աղբ» է անվանել։

Սարգիսը չի բացահայտել, թե ում են ուղղված  խոսքերը և ինչ պատճառով է կատարել գրառումը, բայց գրառման տողերում բարկությունը, զայրույթն ակնհայտ են։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Ցավոք դժվար եմ վստահում մարդկանց, բայց վստահելուց տրվում եմ անմնացորդ:

Շատերն են ասում, որ ծանր խառնվացք ունեմ` միգուցե այդպես է, բայց դա ինձ հեռու է պահում տարատեսակ աղբից, որ լպրծուն կեցվածք ընդունելով շողոքորթում է իբրև ընկեր կամ սրտացավ մտերիմ:

Գիտեմ աղբից ազատվելու ճանապարհին տուժում են նաև մի քանի արժանապատիվ հոգիներ, սակայն ինչ արած կեղտից պաշտպանվելը նաև զոհեր է պահանջում: (Զոհերին) ասում եմ կներեք, իսկ աղբին ասելու բան չունեմ`աղբը մնում է աղբ»:


Понравилась статья? Поделиться с друзьями: