«Ինչքան հաջողակ աղջիկ եմ ես, որ Քեզ ունեմ»․ Շպռոտը հրապարակել է մայրիկի լուսանկարը․ ահա թե ինչպիսն է նա


Հանրությունը մշտապես հետաքրքվում է ոչ միայն ճանաչված մարդկանց գործունեությամբ, այլ նաև հետաքրքրություն է ցուցաբերում նրանց ծնողների, ընտանիքի անդամների նկատմամբ։

Սկանդալային երգչուհի Շպռոտը համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և մեծ լսարան ունի։

Երգչուհին հանրայնացրել է մայրիկի լուսանկարը և կից գրառման մեջ գեղեցիկ ու հուզիչ խոսքերով հանդես եկել և մի փոքր պատմել մայրիկի ու նրա բնավորության մասին։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Իմ սիրուն, իմ բարի, հոգատար Մամա։

Ինչքան հաջողակ աղջիկ եմ ես, որ Քեզ ունեմ։ Իմ ուժեղ, չկոտրվող, իմ պոզիտիվչիկ։ Մեռնեմ էն զրնգուն ձայնիդ…. տասնմեկ տարի ամեն օր , ամմմեն Աստծո օր, մամաս ինձ զանգումա, ասումա՝ բալես, ասեցի մենակ ձենդ լսեմ… Ես տասնմեկ տարի է ինչ ապրում եմ դրսում։

Որ մի 5 րոպե ուշ ա զանգում, պանիկայա մոտս սկսվում։ Տասնմեկ տարի ամեն օր նույն ժամին։ Ընկերներս ասում են՝ Մամայի ժամն ա, Անի՛»։

Երգչուհու հետևորդները դրական մեկնաբանություններով են հանդես եկել և երկար տարիների կյանք մաղթել սիրելի երգչուհու մայրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!