Ինչպիսի եղանակ է սպասվում այս շաբաթ


Ինչպիսին է լինելու եղանակը մյուս շաբաթ։ Այս հարցը չի կարող անտարբեր թողնել երևի թե ոչ մեկին։ Բոլորին շատ թե քիչ հետաքրքրում է դա։ Մեր երկրի եղանակի ամենագետը հիանալի նորություն է հայտնել բոլորիս համար։ Առաջիկա շաբաթը հաճելի անակնկալ է մատուցել մեզ․ լինելու է հրաշալի ու տաք։

Ողջ շաբաթ վայելելու ենք պարզ երկինքը՝ առանց տեղումների։ Հոկտեմբերի 14-ից 16-ը 4-5 աստիճանով կտաքանա։ Ջերմ աշնան շունչը կզգացվի հայաստանյան բոլոր մարզերում։ Հովիտներում, ինչպես և Երևանում, ջերմաստիճանը կհասնի մինչև 27-28 աստիճան տաքության։

Հիանալի է, որ նման ջերմ աշուն է կրկին։ Ռոմանտիկայի իսկական սիրահարները վայելելու հիանալի հնարավորություն ունեն։ Արևային և տաք եղանակը՝ առանց անձրևի և քամու։ Ոչ շատ ցուրտ, ոչ շատ շոգ, իսկական դրախտ է զբոսանքի և բնության գեղեցկությունը գնահատողների համար։ Հուսանք՝ ապագայում էլ նման հիանալի եղանակ կլինի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!