Ինչպիսին է Քիմ Քարդաշյանի՝ Երևանում գնած բնակարանը․ լուսանկարներ


Հայաստանում կայացած Համաշխարհային համագումարի համար հայրենիք ժամանած հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը նաև բնակարան է գնել Երևանում՝ Հյուսիսային պողոտայում։ Համացանցում հայտնվել են բնակարանի ներքին հարդարման լուսանկարները։

Յուրահատուկ ճաշակով օժտված Քիմն ընտրել է շքեղության և ազգային արժեքների հիասքանչ համադրությամբ դիզայն։ Այստեղ միախառնվել են Արևմուտքն ու Արևելքը, հայկական մոտիվներն ու ժամանակակից հարմարավետությունը։Իրապես, սա ուրախալի նշան է, որ Քիմը «հիմնադրվում է» Հայաստանում, մտադիր է իր և իր երեխաների կյանքը ավելի շատ «կապել» հայրենիքի հետ։

Սա նշան է, որ հպարտ հայուհին մտադիր է կյանքի կոչել իր ծրագրերը, բիզնես ստեղծել Հայաստանում և համաշխարհային շուկա հանել հայկական արտադրանքը։

Յուրաքանչյուր հայի համար սա պետք է օրինակ ծառայի․ անկախ աշխարհում հայտնի լինելուց, միջազգային շուկայում իր բիզնեսի նվաճումներից, ավելի դյուրին ճանապարհներ ու բիզնեսի զարգացումն ապահովելու ուղիներ փնտրելուց, Քիմը նախընտրում է Հայաստանը և բնակարան է գնում այստեղ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!