Ինչպես հայտի է՝ իրավիճակն Արցախում անհանգիստ է։ Ըստ պաշտոնական լուրերի՝ հակառակորդը ռուսական վերահսկողության տակ գտնվող Փառուխ գյուղը և հարակից մի քանի դիրք վերցրել է իր վերահսկողության տակ, ապա փորձել են առաջանալ արևելյան սահման:

Արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ 5 ծառայող վիրավորում են ստացել։ Իսկ հակառակորդն ունի 5 զոհ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ, բարեբախտաբար, վիրավորում ստացած տղաների կյանքին վտանգ չի սպառնում։

Նրանք գտնվում են հոսպիտալում և ստանում են բուժօգնություն։ Ռուս խաղաղապահները ժամեր շարունակ բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որը, սակայն, որևէ արդյունք չի տվել։ Այսօր վաղ առավոտից իրավիճակը կայուն է։

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները և առաջիկայում կփոձեն կայունացնել ստեղծված իրավիճակը։ Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը հայտնել էր՝ թշնամին տարբեր ուղղություններով, շղթա կազմած և առանց կրակոցի մտել են գյուղ։

Տղաներին շուտափույթ առողջություն ենք մաղթում, իսկ երկրին կայունություն և տևական խաղաղություն և անդորր։