Ինչպես վերացնել սառնարանի տհաճ հոտը


Տհաճ հոտով սառնարանը, վստահաբար, տանջում է, շատերին։ Նոր սառնարանն ունի արտադրական հոտ։ Որպեսզի այն չխառնվի սառնարանի մեջ դրվող սննդի հոտի հետ, պետք է լվանալ այն սոդայաջրով և լվացող միջոցով։ Այնուհետև բաց թողեք սառնարանի դուռը, որպեսզի հոտը վերջնականապես վերանա։

Եթե սառնարանն օգտագործվող է, այլ ուղով շարժվեք։ Նույնիսկ եթե հերմետիկ փակում եք բոլոր ամանները՝ սառնարան դնելուց առաջ, միևնույնն է, ժամանակի ընթացքում հոտերի չնչին տոկոսն անգամ միախառնվում է։ Հոգ չէ։ Այս խնդիրը նույնպես կարելի է լուծել մի քանի տարբերակով։

1․ Քացախ

Սառնարանի պատերը սրբեք քացախով թրջած շորով։ Լուծույթը պատրաստելու համար վերցրեք կես-կես քացախ և ջուր։

2․ Սննդի սոդա

Լվացեք այն սոդայի և ջրի լուծույթով, իսկ հետո սառնարանի մեջ դրեք սոդայով աման՝ փոխելով այն 3 ամիսը մեկ։ Այն կլանում է հոտերը։

3․ Անուշադրի սպիրտ

Այս միջոցը կօգնի ամենածանր դեպքերում, երբ փորձված է հնարավոր ամեն բան, բայց տհաճ հոտը չի անցնում։ Պատերը ներսից սրբեք անուշադրի սպիրտով և մեկ օրով բաց թողեք դուռը։

4․ Ակտիվացված ածուխ

Մեկ բուռ մանրացված ակտիվացված ածուխով ամանը մեկ օրով դրեք սառնարանի մեջ։

5․ Կիտրոնի հյութ

Լվացեք պատերը կիտրոնի հյութի ջրային լուծույթով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!