Ինչպես Վարչապետը պաղպաղակ հյուրասիրեց մի խումբ երեխաների․ տեսանյութ


Աննա Հակոբյանը համացանցային տիրույթում հաճախ է հրապարակուների միջոցով ցույց տալիս իր գործողությունները․ այցերը, հանդիպումները, նիստերն ու տարատեսակ խորհրդակցությունները։

Այս անգամ Աննա Հակոբյանը ամուսնու հետ այցելել է մարզերից մեկը, որտեղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցում հանդիպել է մի խումբ երեխաների և որոշել է նրանց պաղպաղակ հյուրասիրել։

Վարչապետը շտապել է մոտակա խանութ, իսկ երեխաներն էլ նրա ետևից, ապա ընտրել նրանց նախընտրած պաղպաղակը և հյուրասիրել երեխաներին։ Նիկոլ Փաշինյնաը գնել է պաղպաղակները և սիրով հյուրասիրել երեխաներին։ Տեսանյութում երեխաների ուրախությւոնը և աչքերի փայլն ակնհայտ է։

Աննա Հակոբյանը հանրայնացված տեսանյութին կից գրել է․ «‎Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը»։ Հյուրասիրության ավարտին, հենց խանութի դիաց նրանք միասին լուսակարվեցին և միմյանց լավ օր մաղթեցին։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել  Վարչապետին և նրա ընտանիքին ուղղված գովեստի և հիացական խոսքեր։ Այս մասին տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: