Ինչպես պատրաստել շոկոլադե կրեմ-աղանդը


Շոկոլադե յուրահատուկ համով կրեմ-աղանդը կուրախացնի շատերին։ Այն դյուրին է պատրաստելու համար և համեղ՝ վայելելու։ Հիանալի տարբերակ է բոլոր տարիքի շոկոլադի երկրպագուների համար։ Անպայման փորձեք պատրաստել։ Վստահ ենք՝ կհավանեք այս աղանդը և կդարձնեք այն ձեր սիրելի ուտեստներից մեկը։

Անհրաժեշտ է

Կակաո՝ 100 գ

Կաթ կամ սերուցք՝ 50 մլ

Շաքարի փոշի՝ 2 ճ/գ

Սերուցքային կարագ՝ 50 գ

Վանիլին, դարչին, ընկուզեղեն, չրեղեն՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Սերուցքը տաքացնել՝ չհասցնելով մինչ եռալը։ Զանգվածի մեջ լուծել շաքարի փոշին և վանիլը։ Ավելացնել դարչինը, ապա՝ կարագը։ Ստացված զանգվածին ավելացնել կակաոյի փոշին՝ փոքր չափաբաժնով և լավ խառնել՝ գնդիկներ չառաջանալու համար։

Պատրաստի զանգվածը թեթև տաքացնել գոլորշու կամ շատ թույլ կրակի վրա։ Ըստ ճաշակի ավելացնել ընկուզեղենը և չրեղենը։ Խառնել և, տեղափոխելով կաղապարների մեջ, դնել սառնարանը։ Աղանդը մատուցել սառը վիճակում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!