Ինչպես պատրաստել մեքսիկական բանջարեղենային ապուր


Յուրահատուկ, ոչ յուղոտ, ցածր կալորիականություն ունեցող բանջարեղենային ապուր՝ մեքսիկական ոճով։ Չնայած, որ սա միս չպարունակող ապուր է, այն շատ կշտացնող է։ Թեթև բաղադրիչների շնոհիվ ապուրը կարող եք ուտել ինչպես ճաշին, այնպես էլ ընթրիքին։

Անպայման փորձեք այս յուրահատուկ ապուրը՝ զգալու համար մեքսիկական խոհանոցի յուրահատկությունը։ Թեպետ բաղադրիչները շատ են, այն պատրաստել բավականին հեշտ է։ Ինչպես պատրաստել մեքսիկական բանջարեղենային ապուր։

Անհրաժեշտ բաղադրիչներ

1,5 բաժակ կտրտած սոխ

1 բաժակ մաքրած և քառակուսիկներով կտրատած գազար

1,5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

2 պճեղ կտրատած սխտոր

5 բաժակ բանջարեղենային արգանակ

1,5 բաժակ մանր կտրատած պահածոյացրած լոլիկ՝ չիլիով

1 ,5 բաժակ կտրատած դդմիկ

1 բաժակ կտրատած կանաչ լոբի

0,5 բաժակ կտրատած կարմիր տաքդեղ

1 ճաշի գդալ չորացրած օրեգանո

Աղ և սև տաքդեղ

1,5 բաժակ պահածոյացրած եգիպտացորեն

2 ճաշի գդալ լայմի հյութ

0,5 բաժակ կտրատած մաղադանոս

 

Պատրաստման եղանակը

Ձիթայուղի վրա 3 րոպեի ընթացքում սոխ և գազար տապակել, ավելացնել սխտոր և շարունակել ևս 1 րոպե։ Ավելացնել բանջարեղենային արգանակը, լոլիկը, դդմիկը, կանաչ ոլոռը, տաքդեղը, օրեգանոն, աղը և սև տաքդեղը։

Եռացնել, ինչից հետո կամացացնել կրակը, փակել կափարիչը և 20 րոպե շոգեխաշել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով՝ մինչև բանջարեղենը չփափկի։ Ավելացնել եգիպտացորենը, լայմի հյութը, մաղադանոսը և կրակին թողնել մինչև եգիպտացորենը չտաքանա։ Մատուցել տաք վիճակում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!