Ինչպես պատրաստել կաղամբ աղացած մսով


Ես սիրում եմ լսել պատմություններս տատիկի երիտասարդության մասին,  այն միշտ  ուսուցողական  է եւ օգտակար կյանքի համար: Նրա առաջարկած  կաղամբի բաղադրատոմսը պարզապես հիանալի է:

1 կգ կաղամբ

800 գ աղացած տավարի միս

500 գ կարտոֆիլ

3 սոխ

5 ձու

120 մլ կաթ

200 գ թթվասեր

աղ

սեւ  պղպեղ:

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին  հարկավոր է առանձնացնել կաղամբի  վերին թերթերը:  Մի մեծ կաթսայում եռացնել  ջուրը և  ամբողջ կաղամբը դնում մեջը ու  սպասել  մինչեւ տերեւները սկսեն  մի փոքր առանձնանալ: Եփած տերեւները եփել եւս 2 րոպե, որից հետո սառեցնել դրանք:

Այնուհետեւ կտրել  կաղամբի տերեւները և հեռացնել հաստ մասերը:

Խառնել եւ կտրել սոխը, տապակել այն մինչեւ  դառնա թափանցիկ:

Այնուհետեւ   ավելացնել սոխին մսի զանգվածը  եւ թողնել եռա՝ դանդաղ կրակի վրա:

Քերել  կարտոֆիլը և  ավելացնել  պատրաստված աղացած մսին: Թողնել մի փոքր եփվի, ապա ավելացնեմ համեմունքները՝  աղ, սև  պղպեղ: Լցոնումը պատրաստ է, մնում է  բոլորը խառնել:

Առանձին ամանի մեջ ջարդել   ձվերը եւ ավելացնել  կաթը, ապա խառնել:

Կաղամբի թերթիկները  դնել  ուտեստի ամանի մեջ այնպես,  որ նրանք ամբողջովին ծածկում են ստորին հատվածը եւ  կողքերից փակեն կիսով չափ: Ապ հարկավոր է ավելացնել պատրաստի լցոնը: Այս զանգվածի վրա էլ լցնել   ձվերի և  կաթի խառնուրդը:  Վերջում ավելացնել թթվասերը:

Ջեռոցը նախապես տաքացնել  180 աստիճանով և ուտեստը տեղափոխել այնտեղ՝ 40 րոպեով:

Ճաշատեսակը իդեալական է ընտանեկան եւ ընկերական հանդիպումների համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!