Ինչպես է Սեյրան Օհանյանը ջրի շիշը նետում Հայկ Սարգսյանի վրա․ տեսանյութ


ԱԺ-ում կրկին թեժ էր։ Ութերորդ գումարման օրենսդիրի աշխատանքները հանրության կողմից, մեղմ ասած, բացասական գնահատականների է արժանանում։

Առաջին իսկ նիստից սկսած հանրությունը ականատես է լինում վիճաբանությունների, վիրավորանքրի, իսկ երեկվանից արդեն քաշքշուկների։ Գրեթե յուրաքանչյուր նիստին դահլիճ են մտնում անվտանգության աշխատակիցները, որպեսզի նիստերի դահլիճի աշխատանքները բնականոն ընթացքի բերեն։

Այսօր այն առավել թեժացավ և բանը հասավ շիշ նետելուն։ Ամբիոնից ելույթ էր ունենում պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով իր խոսքում նշեց, որ այն պաշտոնյաները, ում օրոք գումարի դիմաց իրականացվել է բանակից ազատվելու գործողություններ, իրական դավաճաններ են։

Ինչին ի պատասխան պատգամավոր, երբեմնի ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը տեղից բղավեց՝ դավաճանը դու ես և իր առջև դրված շիշը նետեց դեպի պատգամավորը։ Այս տհաճ միջադեպին համացանցային հարթակում անդրադարձ է կատարել Հայկ Կոնջորյանը։

Նա իր գրառման մեջ նշել է, որ Սեյրան Օհանյանն իր արարքով փաստացի հաստատեց այն, ինչի մասին խոսում էր Հայկ Սարգսյանը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: