Դստեր ծննդյան համար Ռուսաստան մեկնած ու տևական ժամանակ այնտեղ անցկացրած երգիչ Գուրգեն Դաբաղյանը հայրենիքում է։ Նրան կարելի է տեսնել ընկերների կազմակերպած միջոցառումների ժամանակ։

Նախորդ օրը դեռ մանկուց սիրելի դարձած երգիչը նշել է ծննդյան տարեդարձը։ Նա արդեն երեսուներեք տարեկան է։

Գուրգենը ծննդյան տարեդարձի որոշ դրվագներով կիսվել է նաև համացանցային տարբեր հարթակներում։ Նրան հարազատներն անակնկալի են բերել՝ հյուր գալով երեսուներեք թիվը պատկերող մոմերով զարդարված տորթը ձեռքերին։

Ըստ հանրայնացված դրվագների՝ հասկանալի է դառնում, որ երգչին առաջին շնորհավորողներից է եղել նրա հորեղբայրը՝ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ով նաև երգչի ուսուցիչն է։ Նա անակնկալ է մատուցել եղբոր որդուն։

Հետո Գուրգենը նաև տեղեկացրել է, որ տարեդարձը նշելու համար մեկնել է Դուբայ, ուստի չի կարողանում պատասխանել իրեն հասցեագրված շնորհավորանքներին։

Գուրգեն Դաբաղյանի ծննդյան շնորհավորանքների և տարեդարձի որոշ կադրեր կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։