Ինչպես է հաջողվել Ռուզաննա Մանուչարյանին ծննդաբերությունից հետո հաջողվել երկու ամսում նիհարել 11 կիլոգրամ


Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը երեք ամիս առաջ մայրացավ։ Նա հարցազրույց է ունեցել և պատմել, թե ինչպես է հաջողվել հետծննդաբերական շրջանում տասնմեկ կիլոգրամ նիհարել։

Ռուզաննան գիրացել էր տասնհինգ կիլոգրամ, որից տասնմեկը նրան հաջողվել է կորցնել։ Տասնմեկ կիլոգրամ նիհարել է ընդամենը երկու ամսում։ Նա դեռ նիհարելու ճանապարհին է, ցանկանում է չորս կիլոգրամ ևս նհարել։ Ռուզաննան կիսվել է նիհարելու իր տարբերակով։ Նշել է, որ հացաբուլկեղեն չի սիրում, օգտագործում է լավաշ։

Պատմել է, որ մեծ դժվարությամբ է նիհարել․ աշխատել է դիետոլոգի հետ, սննդակարգին հետևել։ Դերասանուհին դստերը կրծքով է կերակրում և Ռուզաննայի խոսքով՝ դա ևս պատճառ է, որ քաշն ուշ է կարգավորվում։ Սննդակարգից բացառել է քաղցրը և հացաբուլկեղենը։

Դերասանուհին հայտնել է, որ լինում են պահեր, երբ դեպրեսիաներ է ունենում քաշի հետ կապված, սակայն արագ անցնում է դա։ Նա վստահ է, որ կվերականգնի նախկին քաշը։ Կարևորում է իր և բալիկի առողջ լինելը։

Դերասանուհին նաև հաճախում է ֆիտնես ակումբ։ Պատմել է, որ դստերը հետ է գնում, քանի որ օգնող չունի։ Նշել է, որ Վիկտորյան խելոք է և այդ հարցում բախտը բերել է։


Понравилась статья? Поделиться с друзьями: