Ինչպես է դասավորվում երեխաների կյանքը՝ մանկատնից հետո


Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է հինգ աղջնակների մասին։ Նա վերնագրել է այն «Կյանքը մանկատնից հետո․․․»։

Տեսահոլովակում պատմվում է վանաձորյան մանուկների տան շրջանավարտ հինգ աղջնակների մասին։ Նրանց համար «Anna Kara» հիմնադրամը, որի ծրագրում վերջիններս ընդգրկված են, վարձակալել է բնակարան։

Հատուկ մենթոր դայակների օգնությամբ աղջնակները առօրյա հմտություններ են ձեռք բերում, օրինակ՝ ինչպես գնումներ կատարել, տունը մաքրել, գումարը տնօրինել, ընտանեկան բյուջեն բաշխել։ Աղջնակները նաև կամավորական աշխատանքով են զբաղվում՝ սովորելու ընթացքում։

Վերջին կես տարին նրանք կրկնուսույցների մոտ վերհիշել են անհրաժեշտ առարկաները՝ բուհ ընդունվելու քննություներին ընդառաջ։ Աղջնակներն արդեն հանձնել են քննությունները և ընդունվել իրենց ցանկացած բուհերը։

Հինգն էլ արդեն ստացել են իրենց բնակարանները, որտեղ պետք է վերանորոգում իրականացնեն և ապրեն։ Հիմա նրանք սպասում են սեպտեմբերին, երբ նոր կյանք կսկսեն նոր տանը՝ որպես ուսանողուհիներ։

Կյանքը մանկատնից հետո

Կյանքը մանկատնից հետո․․․ Վանաձորի մանկատան շրջանավարտներից 5-ն արդեն կես տարուց ավելի է ընդգրկված են «Anna Kara» հիմնադրամի ծրագրում։ Սկզբում աղջիկների համար հիմնադրամը վարձակալել է բնակարան, մենթոր դայակների օգնությամբ աջակցել, որ ձեռք բերեն կյանքի հմտություններ, գնումներ անելուց մինչև կենցաղավարության այլ կանոնների տիրապետում, կամավորական աշխատանքից մինչև ԲՈՒՀ ընդունվել։

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Понедельник, 20 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!