«Ինչպես են իմ գործընկերները դիմավորում տաղավարում՝ ուղիղ եթերից առաջ․․․»․ Էռնա Էլիզբարյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել


Ամենօրյա ռեժիմով լրատվություն հայտնող հաղորդավարուհիները վաղուց ճանաչված են հանրության կողմից և կան այնպիսիք, որ ճանաչված  ու սիրված են գրեթե բոլորի կողմից։

Ահա այդպիսի հաղորդավարուհի է Էռնա Էլիզբարյանը։ Էռնան տարիներ շարունակ իր գեղեցիկ, մեղմ ժպիտով հայտնվում է մեր էկրաններին և հայտնում օրվա լրահոսը։ Հաղորդավարուհին համացանցում այնքան էլ ակտիվ չէ և հրապարակումներով հազվադեպ է հանդես գալիս։ Այս անգամ, սակայն, Էռնան մի տեսանյութ է հանրայնացրել, որը ջերմացրել է  նրան։

Նա ցանկացել է կիսվել այդ մասին հանրության հետ։ Տեսանյութը նկարահանել է հենց ինքը՝ Էռնան, այն տաղավարից, որտեղ ամեն առավոտ հեռուստադիտողին բարի առավոտ է մաղթում։

Նրա գործընկերները էկրանին, որտեղից հաղորդավարները կարդում են լրատվության տեքստը, եթերից առաջ գրել են․ «Էռնա՛, դու այսօր հրաշք ես»։

Հաղորդավարուհին տեսանյութին կից գրել է․ «Ինչպես են իմ գործընկերները դիմավորում տաղավարում՝ ուղիղ եթերից առաջ… Սերը փոխադարձ է»։ Ուշագրավ տեսանյութը դիտեք ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: