Ինչպես են դիմավորում Քյարամ Սլոյանի հարազատները Թագուհի Օհանյանին․ տեսանյութ


Վաղապես հայտնել էինք, որ իր բարերարական նախաձեռնություններով հայտնի Թագուհի Օհանյանը հայրենիք է վերադարձել։ Նա առիթն ու հնարավորությունը բաց չի թողնում իր համար թանկ ու կարևոր մարդկանց այցելելու համար։

 

Օրեր առաջ Թագուհին մի փոքրիկ կադր էր հանրայնացրել հերոս Քյարամ Սլոյանի տնից, նրա մայրիկի հետ։ Նա անկեղծորեն փաստել էր, որ չէր կարող նրանց չայցելել։

Այսօր արդեն Թագուհին մի կարճատև տեսանկարահանում է տեղադրել իր հարթակում, որում երևում է, թե նա ինչպես է ժամանում Քյարամենց տուն, ինչպես են նրան դիմավորում Քյարամի մայրն ու մյուս հարազատները։

Թագուհին Քյարամի մայրիկին գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրում, իսկ Քյարամի ընտանիքի անդամները Թագուհուն դիմավորում և ընդունում են որպես հին ու շատ մտերիմ հարազատի։ Միանգամայն ակնառու է, որ Թագուհուն մեծ ջերմությամբ են վերաբերվում։

Ակնառու է նաև, որ փոխադարձ է այդ վերաբերմունքը։ Նույն ջերմությամբ էլ Քյարամի հարազատներն վերաբերվում է այցելուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!