Ինչպե՞ս և ինչու՞ հայոց թագուհուն ամուսինն օծեց Ծիրանէ անվամբ․ ի՞նչ էր թագուհու իրական անունը․ հետաքրքիր ավանդազրույց


Ծիրանը Հայաստանը խորհրդանշող միրգ է, որից ասես հայկականություն է բուրում։ Մեր երկրում այն պաշտելի միրգ է։ Մենք ունեցել ենք Ծիրանէ հայոց թագուհի, ով Վանի թագավոր Էրիմենայի  կինն էր։

Էրիմենան կառավարել է մոտ Ք.ա. 620֊610 թթ.։ Մինչև ամուսնանալը Ծիրանէի անունը Մաճանույշ էր, որից նա հրաժարվել է ամուսնու պատվերով, քանի որ, ըստ ավանդույթի՝ արքունիքում տիկնանց տիկինը պետք է հրաժարվեր հայրական տնից բերած անունից։

Ամուսնությունից հետո թագավորն ասել էր նրան, որ այսուհետ թագավորական ցեղին վայել անունով պիտի կոչվի և այդ անունն էր՝  Ծիրանէ։

Իսկ թե ինչո՞ւ Ծիրանէ, արքան բացատրել էր, որ աստվածները սնվում են ծիրանով , այդ մրգի հյութով և օծելով թագուհուն  այդ անվամբ՝ թագավորը ցանկացել է, որ հայոց թագուհին  հավերժ նրան պարգևի արքայական ծիրանաբույրը։

Այս զրույցը մեզ է հասել Վան քաղաքի մոտ ընկած ժայռերից մեկի վրա թողնված արձանագրության շնորհիվ։ Արձանագրությունը  1916 թվականից հետո վերացվել է։


Понравилась статья? Поделиться с друзьями: