Ինչպե՞ս ընտրել շուկայի ամենաքաղցր և կարմիր ձմերուկը․ մի քանի պարզ կանոն


Ամռան իրական համը շատերը ասոցացնում են քաղցր և սառը ձմերուկի համի հետ։ Եվ, իրոք, դժվար է պատկերացնել ամառը առանց այդ համեղ հատապտղի։

Բացի նրանից, որ այն համեղ է, քաղցր, զովացնող, ամենակարևորը, այն  շատ օգտակար է։ Որպեսզի ձմերուկը գնելուց հետո չհիասթափվեք նրա վատը լինելուց, ներկայացնում ենք մի քանի ընդունված պարզ կանոններ, որոնց հետևելով մշտապես տուն կբերեք շուկայի ամենահամեղ ձմերուկները։

Եվ այսպես, առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ ձմերուկի պոչն է։ Այն պետք է անպայման լինի, քանի որ հենց այդ պոչիկի միջոցով է ստացվում ընտրել ամենահամեղ ձմերուկը։ Դեղնավուն, չորացած պոչը ցույց է տալիս, որ ձմերուկն արդեն բավականաչափ հասած է։

Կանաչ, թարմ պոչը խոսում է այն մասի, որ թփից վաղ են պոկել։ Ձմերուկ ընտրելիս  ուշադրություն դարձրեք չափին․ անհրաժեշտ է ընտրել միջին չափը։ Իդեալական ձմերուկը պետք է ունենա 6-10 կգ կշիռ։

Եվ իհարկե ուշադրություն դարձրեք գունային գամային, որքան վառ են ձմերուկի վրայի զոլերը, այնքան պտուղը հարուստ է օգտակար հատկություններով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!