Ինչպե՞ս է սիրված դերասան Հարություն Մովսիսյանը իրեն զգում հիմա


Սիրված դերասան Հարություն Մովսիսյանին անցողիկ տարվա փորձությունները ևս չեն շրջանցել: Դերասանը, ցավոք սրտի, վարակվել է կորոնավիրուսով և բավականին դժվար է հաղթահարում հիվանդությունը:

Դերասանի վիճակն այնքան է վատթարացել, որ նա ստիպված է եղել միառժամանակ ընդհատել իր դերասանական գործունեությունը:

Կորոնավիրուսի բարդ ընթացքի պատճառով դերասանին հոսպիտալացրել են: Նրան նույնիսկ արհեստական շնչառություն միացնելու անհրաժեշտություն է եղել:

Բարեբախտաբար այժմ Հ. Մովսիսյանն իրեն արդեն բավականին լավ է զգում: Նա ապաքինման ճանապարհին է: Գրեթե հաղթահարել է վիրուսը և այժմ վերականգնողական բուժման ընթացքի մեջ է:

Քանի որ երկար պայքարից հետո նրա օրգանիզմը բավականին թուլացել ու տկարացել է, այժմ դերասանը բուժում է ստանում՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և կորցրած ուժերը վերականգնելու համար:

Այսօր արդեն չկա անհրաժեշտություն արհեստական շնչառության ապարատ միացնելու համար:

Նա շուտով ի վիճակի կլինի տուն վերադառնալու: Տուն վերադառնալուց հետո դերասանն իր մասնագիտական գործունեությունը շարունակելու ծրագրեր ունի:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!