Ինչպե՞ս է ընթանում ձմեռային զորակոչը․


Բացի այն, որ պատերազմից հետո տարվում են հետպшտերազմյան իրավիճակի կայունացման ու կարգավորման գործընթացներ, մեկնարկել է նաև ձմեռային զորակոչը, որն ընթանում է համակարգված ձևով։

Փետրվարի ութին ձմեռային զորակոչի մեկնարկը տրվել է նաև Արթիկ քաղաքում։ Նորակոչիկներին արթիկցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները ճանապարհել են ավանդույթ դարձած արարողակագով։

Նորակոչիկներն անցել են նախատեսված բուժական հետազոտությունը։ Նրանք հրաժեշտ են տվել իրենց հարազատներին, ստացել են Արթիկի համայնքային ղեկավարի բարեմաղթանքները, Արթիկի թեմի հոգևոր հովվի՝ Տեր Սողոմոն Մինասյանի օրհնությունը։

Գաղտնիք չէ, որ այս տարվա զորակոչն առանձնահատուկ պատասխանատվությամբ ու մոտեցմամբ է ընթանում՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։

Բոլորն են մեր նորակոչիկներին ու առհասարակ բոլոր զինծառայողներին խաղաղ պայմաններում զինծառայություն ցանկանում ամբողջ հոգով ու սրտով։

Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ բոլոր նորակոչիկներին խաղաղ զինծառայություն ու պատվաբեր զինծառայություն ենք մաղթում՝ հույսով, որ այլևս բոլորը կծառայեն հայոց խաղաղ երկնքի ներքո։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!