Ինչպե՞ս է անցել գիշերը սահմանում. Արծրուն Հովհաննիսյանը խոսել է սահմանային իրավիճակի մանրամասների մասին


Ա. Հովհաննիսյանը խոսել է սահմանային իրավիճակի մանրամասների մասին՝ մեկնաբանելով իրավիճակի սրման պատճառն ու հետագա շարունակության ուղղությունն ու նպատակը:

Ա. Հովհաննիսյանը մեծ գոհունակություն է հայտնում հայոց բանակի գործողությունների առիթով, սակայն նա դժգոհ է հայկական լրատամիջոցների ոչ այնքան պրոֆեսիոնալ մոտեցումից:

Նա շեշտում է, որ հակառակորդի տարածած կեղծ հոլովակը դիրքի խոցման պահին որոշ լրատվամիջոցներ տարածել են նաև հայկական մեդիադաշտում, ինչը սխալ քայլ էր մեր կողմից:

Ա. Հովհաննիսյանը նշում է, որ չի փոխվել հակառակորդի ձեռագիրը, մերը նույնպես չի փոխվել: Նրան ուրախացնում է այն փաստը, որ միանգամից բոլորը համախմբվել ու իրենց օժանդակությունն են առաջարկել զինծառայողներին:

Ա. Հովհաննիսյանը կարևորում է այն, որ մեր կողմը ոչ միայն կարողացել է դիրքային առաջընթաց ունենալ, այլ նաև ամրապնդել դիրքը, քանի որ հակառակորդը ոչ մի կերպ չի կարողացել հետ վերցնել դիրքը:

Առավոտյան Ա. Հովհաննիսյանը հայտարարություն է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ գիշերը համեմատաբար ավելի հանգիստ ու խաղաղ է անցել, իրավիճակը շարունակում է գտնվել մեր ուժերի վերահսկողության ներքո:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!