Ինչպե՞ս են շնորհավորել հայտնիներն իրենց երեխաներին տոնական օրվա առիթով


Երեկ՝ երեխաների պաշտպանության օրվա առիթով, շատ հայտնիներ իրենց երեխաների հետ հրապարակումներ կատարեցին․ հանրայնացրել էին երեխաների լուսանկարները և գրառումներով հանդես եկել, որտեղ շնորհավորել էին ոչ միայն իրենց երեխաներին, այլև բոլոր բալիկներին։

Գրեթե բոլոր հայտնիները մաղթանքներում  կարևորել են հայրենիքին այդքան անհարաժեշտ խաղաղությունը։ Սիլվա Հակոբյանը ընտանեկան լուսանկար էր հանրայնացրել և գրառել․  «Շնորհավոր տոնդ, մեր հրաշք աղջիկ: Շնորհակալ ենք, որ կաս ու մեր կյանքը լցնում ես վառ գույներով:

Դուք եք մեր ներկան ու ապագան, սիրելի մանուկներ: Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը: Շնորհավոր Հունիսի 1»։ Որդու հետ լուսանկար էր հանրայնացրել նաև Գրիշա Աղախանյանը և հանդես եկել  որդուն ու բոլոր մանուկներին շնորհավորական գրառմամբ։

Խաղաղություն ճառագող լուսանկարով է կիսվել նաև գեղեցկուհի Լուսինե  Թովմասյանը։ Իր տասնմեկ ամսական դստեր լուսանկարն է հանրայնացրել նաև Աննա Դովլաթյանը։

Իրենց երեխաների լուսանկարներով են կիսվել Ֆելիքս Խաչատրյանը և Գրիգոր Դանիելյան։ Նրանց կողմից հանրայնացված լուսանկարները ներկայացված են նյութին կից։

։


Понравилась статья? Поделиться с друзьями: