Մարալի վերադարձի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում՝ առաջ բերելով մեծ ուրախություն, քանի որ նրա վերադարձը խիստ սպասված էր։

Քանի որ Մարալի ամուսինը և մի շարք այլ քաղաքացիներ դեռևս շարունակում են գտնվել գերության մեջ, այս հարցը շարունակում է մնալ զգայուն թեմաներից և շատ նուրբ մոտեցում է պահանջում, որպեսզի չվնшսեն գերության մեջ գտնվող մեր մյուս քաղաքացիներին։

Մարալի քույրիկը՝ Սոսին, որոշ մանրամասներ է պատմել քրոջ վերադարձի մասին։ Սոսին աշխատելիս է եղել հիվանդանոցում։ Նա մասնագիտությամբ բուժքույր է։

Հանկարծ նրա հեռախոսին զանգ է եղել։ Զանգողը Կարմիր Խաչի ներկայացուցիչներից մեկն է եղել, ով հայտնել է Մարալի ազատ արձակման մասին, սակայն խնդրել է լուրը միառժամանակ գաղտնի պահել, մինչև Մարալը հասնի տուն։

Սոսիի ձեռքից ուրախությունից ընկել է հեռախոսը։ Նա անմիջապես տուն գնալու թույլտվություն է վերցրել ու շտապել տուն։ Մարալին Բաքվից նախ Ստամբուլ են փոխադրել, իսկ հետո՝ Բեյրութ։