Ինչպե՞ս են գավառցիները դիմավորել Ն․ Փաշինյանին․«Դրանց վերացրո՛ւ, Փաշինյան ջան, սաղ Քյավառը քո հետ ա»


Ն․ Փաշինյանի հերթական մարզային այցի հերթական ուղղությունը՝ Գեղարքունիքն է՝ մարզկենտրոն Գավառը։ Տեղում բացի պաշտոնատար անձանց հետ հանդիպումները կառավարության ղեկավարը շփվել է նաև հասարակ ժողովրդի ներկայացուցիչների հետ։

Գավառցիները մոտեցել են վարչապետին, իրենց սատարումն ու աջակցությունը հայտնել նրան՝ ասելով, որ բոլոր գավառցիները նրա հետ են։ Նրանք հորդորել են սահմանափակել ինտերնետային ցանցերի հասանելիությունը։

Ի պատասխան այս հորդորի՝ վարչապետն ասել է, որ դրանով իրենք ոչ մի խնդիր լուծած չեն լինի։ Նա նշել է, որ մինչ հիմա մարդիկ արդեն պետք է սովորած լինեին ապատեղեկատվությունն իրական տեղեկություններից տարբերելը։

Նա հորդորել է լրատվությանը վերլուծաբար վերաբերվել՝ ասելով, որ չնայած վիճակն այնքան էլ լավ չէ, խնդիրներ կան, բայց մտածված կերպով կազմակերպվում է լրատվական փոթորիկ՝ մարդկանց խուճապահար անելու նպատակով։

Գավառցիները ասել են, որ իրենք դրան կդիմանան, իսկ վարչապետին մոտեցած տիկնանցից մեկը խնդրել է վերшցնել իրեն խանգարողներին, որ հնարավոր լինի հանգիստ աշխատել։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!