Ինչո՞ւ Վիկա Ղազարյանը հեռացավ «Շիկեր»-ից և ինչպես է դասավորվել աղջիկների ճակատագիրը․ ուշագրավ մանրամասներ


Վաղ սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում «Շիկ աղջիկներ» խումբը և այդ խմբում ներգարվված աղջիկներին։ Խմբի անդամներից մեկը՝ Վիկա Ղազարյանը, ուշագրավ զրույց է ունեցել և որոշակի մանրամասներ հայտնել։

Վիկան բնակվում է ԱՄՆ-ում։ Երգչուհին նշում է՝ շուտով նոր երգերով հանդես կգա։ Չնայած տարիների լռությանը՝ շատ են հարցնում՝ երբ հանդես կգա նոր երգերով։ Վիկան հավատացնում է, որ շուտով։

Նա հայտնի խմբին միացել էր 2001-ին։ Այդ տարիներին բավականին եռանդուն կերպով աշխատոլ են․ համերգներ, հյուրախաղեր և այլն։

Հարցին, թե ինչո՞ւ այդ աշխատանքային բուռն գործունեությանը անսպասելիորեն դրվեց վերջակետ, Վիկան պատասխանել է՝ որքան էլ խմբի անդամներով միմյանց հանդեպ լավ, դրական վերաբերմունք են ունեցել, այնուամենայնիվ, տարաձայնություններ եղել են և Մառան դուրս եկավ խմբից, ում փոխարեն էլ խումբ եկան Արևիկն ու Լուսինեն։

՝

Այնուհետև ամիսներ անց ինքը մեկնեց ԱՄՆ շրջագայելու, մնաց Ամերիկայում և հետևաբար դուրս եկավ խմբից։ Նշեց՝ եթե ժամանակը ետ տար, ապա ոչինչ էլ չէր փոխի, միայն թե կմնար խմբում, դուրս չէր գա։

Ընդգծեց՝ աղջիկների հետ կապը կա, տարաձայնությունները հարթվել են՝ չնայած տարածության հետ կապված ջերմ չեն։ Հայտնեց, որ խմբի Մառան միակն է, ով Հայաստանում է և շարունակում է մնալ երգարվեստում․ նա ռուսական շանսոն է երգում։


Понравилась статья? Поделиться с друзьями: