Ինչպես արդեն հայտնի դարձավ՝ մահացել է Գայանե Փայտյանը։ Սիրված և ճանաչված լրագրողն ընդամենը 48 տարեկան հասակում էր գտնվում։

Լրագրողն առողջական խնդիրներ ուներ։ Անչափ ցավալի է հատկապես այն, որ նա 2 աղջիկների մայր էր։ Կյանքից հեռացավ բավականին երիտասարդ տարիքում , երբ դեռ ողջ կյանքն ավռջևում էր։

Աղջիկներն ընդամենը հինգ տարեկան են։ Գայանեի մահվան կապակցությամբ մի շարք հանրային դեմքեր ցավակցական խոսքով են հանդես եկել և հայտնել իրենց վիշտը։ Համացանցային տարբեր հարթակներում հանդիպում են հուզիչ խոսքեր և ցավակցություններ, որոնք կատարել են ծանոթ ու անծանոթ մի շարք օգտատերեր։

ՄԵնք նույնպես ցավակցում ենք լրագրողի հարազատներին և ընկերներին։ Գայանեի մասին փոքրիկ մի դրվագ, անձնական մի զրույց է պատմել Զառա Արամյանը։ Դերասանուհի հաղորդավարուհին մասնավորապես գրել է․ «Հետս խոսելիս միշտ ասում էիր. «Մեռնեմ ջանիդ, Զա՛ռ…»։

Նախատեցի քեզ՝ Էլ տենց չասես, նախ քո բալեքը մանր են դեռ, հետո ես քեզանից մեծ եմ, դու առաջ մի ընկիր… Ինչո՞ւ չլսեցիր, առաջ ընկար…»։