«Ինչո՞ւ մենք թշնամու հետ «տղամարդլամիշ» չենք կարողանում խաղալ»․ ահա թե ինչ պատասխանեց Մակունցը լրագրողի այս հարցին․տեսանյութ


Օրերս Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրել էր մի նախադասություն, այն է՝ «փակ դահլիճներում եք «տղամարդլամիշ» լինում»։

Այն  քննադատությունների և շահարկումների մեծ ալիք է բարձրացրել։ Այսօր ասուլիսի ընթացքում լրագրողը Լիլիթ Մակունցին ուղղված հարցում կիրառել է վարչապետի կողմից օգտագործված «տղամարդլամիշ» արտահայտությունը։

Լրագրողը մասնավորապես հնչեցրել է․ «Իշխանությունները սկսել են ագրեսիվ քարոզարշավը և խոսում են անգամ ատամներ կոտրելու վերաբերյալ։ Հետաքրքիր է ինչո՞ւ մենք չենք կարողանում թշնամու ատամները կոտրելու մասին խոսենք, երբ հատել է մեր սահմանը ,մեր սահմաններից գերեվարում է մեր զինծառայողներին և ներողություն մի բառ պիտի օգտագործեմ՝ ինչո՞ւ թշնամու հետ «տղամարդլամիշ» չենք կարողանում խաղալ»։

Հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ այդ հարցը գնահատականներ է պարունակում և չի համաձայնել դրանց հետ, առաջարկել է պատասխանել այն մասին, որը հարց է պարունակում։

Մակունցը նշել է, որ ինչ վերաբերում է ագրեսիվությանը, ապա այն փոխադարձ է։ Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև կցված նյութին։


Понравилась статья? Поделиться с друзьями: