Ինչո՞ւ է լացելն օգտակար․ երբ լաց է լինում երեխան, մի շտապեք նրան հանգստացնել


Լացելը թերևս բնությունից է և տխուր ու ուրախ զգացմունքների արտահյատման ձև։ Դրանք միայն տխրությունից չեն։

Լաց ենք լինում, երբ վախեցած ենք, վիրավորված, լարված, հոգնած և անօգնական։ Ուրախությունից նույնպես լալիս ենք։ Արցունքները մարդու օրգանիզմի համար պաշտպանողական դեր ունեն։ Դրանք կարող են ձերբազատել լարվածությունից, հանգստացնել նյարդերը և օգնել մարդուն հանգստանալ։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգը արձագանքում է մարմնի բնական վերականգնմանը, օգնում է ուղեղի անոթներին ընդլայնվել, իսկ հարթ մկանները՝ տոնուսավորվել: Այդ պատճառով լացից հետո զարկերակը դանդաղում է, շնչառությունը, նույնիսկ ճնշումը նորմալանում է։

Արցունքները թուլություն կամ ժամանակի վատնում չեն, այլ օգնում են կուտակված սթրեսը նվազեցնելու։ Երեխաների մոտ արցունքներն առաջ են գալիս մանրուքների պատճառով, քանի որ նյարդային համակարգը թույլ է:

Մի անհանգստացեք նրանց արցունքներից և մի շտապեք անմիջապես լռեցնել, հանգստացնել, թողեք երեխան զերբազատվի սթրեսից, թեթևանա, բայց և ճանաչեք սահմանները։


Понравилась статья? Поделиться с друзьями: