Ինչո՞ւ էր Գայանե Փայտյանը հարսանիքի օրն անդադար արտասվում․ Մանրամասներ լրագրողի կյանքից․ տեսանյութ


Այս օրերին Գայանե Փայտյանի մասին պատմություններն օր օրի շատանում են։ Նրա մտերիմներն ու ընկերները պատմում են իրենց հոգուն հարազատ մնացած պատմությոնները և սիրելի հաղորդավարուհուն է՛լ ավելի մոտ կանգնեցնում հանրությանը։

Գայանեն երազում էր երգչուհի դառնալու մասին, ապա որոշում էր ընտրել բժշկի մասնագիտությունը, սակայն ստացվում է, որ ճակատագիրը նրա համար լրագրողի մասնագիտությունն էր պատրաստել։

Եվ ահա լրագրողն իր մասնագիտական որակներով տարիներ շարուակ հիացրեց հեռուստադիտողին։ Գայանե Փայտյանի ընկերները հաստատում են են նրա անսահման բարությունն ու յուրօրինակ հումորի զգացումը։

Նա պատմում էր այնպիսի անեկդոտներ, որոնք ոչ ոք դեռ չէր լսել։ Նա ընկերական շրջապատի ոգին էր։ Գայանեն իր հարսանիքի օրն անդադար լաց է եղել։

Մի առիթով այդ մասին խոսելիս՝ նկատել է, որ այդ արցունքների պատճառը իր մանկության տարիների հնդկական ֆիլմերն են եղել։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք լրագրողի մասին ուշագրավ մանրամասներ իմանալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: