Ինչո՞ւ Անդրեն բաժանվեց ու հետո առաջարկություն արեց իրենից 19 տարի փոքր Անիին․ տեսնայութ


Սիրված երգիչ Անդրեն դեռ 2018-ին ամուսնացավ։ Նրա ամուսնությունը հանրության համար անակնկալ եղավ։ Երևում է՝ երգիչը  սիրում է անձնական իրադարձությունները անակնկալ կերպով  հայտնել․ չէ որ օրերս էլ նա կրկին անակնկալ կերպով հայտնեց, որ անձնական կյանքում մեծ  փոփոխություններ կան։

Նշենք մի ուշագրավ հատված ևս․ Անդրեն համացանցային իր հարթակներից նախկին կնոջ՝ Արուսի հետ համատեղ կադրերը չի հեռացրել։ Իսկ նոր սիրելիին՝ Անի Օհանյանին, երգիչն առաջին անգամ տեսել է 2019 թվականին, երբ դեռ ամուսնացած էր Արուսի հետ։

Եվ ահա առաջին հանդիպումից երեք տարի անց Անդրեն ամուսնության առաջարկություն է անում Անիին և ամուսնանում իրենից 19 տարի փոքր կնոջ հետ։

Զույգն անչափ գեղեցիկ է և համահունչ միմյանց։ Օգտատերերը մեկնաբանություններում ակտիվ են եղել և շնորհավորել ու ջերմ խոսքեր, մաղթանքներ հղել նրանց։

Մենք նույնպես շնորհավորում ենք և անսահման սեր ու փոխադարձ հասկացվածություն մաղթում զույգին։ Մանրամասները կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: