Սիրված երգիչներից Արա Մարտիրոսյանը ակտիվորեն շարունակում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով՝ մեկը մյուսի հետևից մատուցելով նոր գործեր։ Նրա երգերը շատ արագ են ընդունվում ու սիրվում։

Նա նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Ինչո՞ւ»։ Երգը ներկայացվում է ռուսերեն լեզվով։ Նշենք, որ Արա Մարտիրոսյանը հաճախ է ռուսերեն երգեր ներկայացնում։ Նա իր երգացանկում փորձում է բալանսի բերել հայերեն ու ռուսերեն երգերը։

Երգի խոսքերը ռուսերենով Ավետ Բարսեղյանն է հեղինակել։ Երգի երաժշտության հեղինակը հենց Արա Մարտիրոսյանն է։ Երգը մատուցվում է հետաքրքիր տեսահոլովակի միջովոց, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է։

Տեսահոլովակում հանդես է գալիս նաև երգիչը՝ Արա Մարտիրոսյանը։Արա Մարտիրոսյանի այս երգը ևս սիրո թեմայով է։ Այն նկարագրում է կորսված սիրո ապրումները, անհատի զգացողությունները, որոնք հարցեր են ծնում, որոնցից ամենագլխավորը «Ինչո՞ւ»-ն է։

Արա Մարտիրոսյանի ներկայացրած նոր գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։