«Ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան»․ Էմմա Սապումջյանի նոր ֆոտոշարքը


Դերասանուհի  Էմմա Սապումջյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Էմման պատմել է, որ ֆոտոնկարիչը իր ընկերն է։ Իսկ  լուսանկարահանման ոճի ընտրությունը  պատկանում է նրան և իր կնոջը։ Լուսանկարիչը Նարեկ Ղազարյանն է։

Դերասանուհին նշել է, որ միշտ են ցանկացել համագործակցել, սակայն չէր ստացվում։ 7-8 ժամ տևող նկարահանմանը ստացել են չորս կերպար։ Պատմել է, որ ընթացքը հոգնեցնող չի եղել․ ողջ ընթացքում գեղեցիկ  երաժշտություն են լսել։ Լուսանկարներում շեշտադրված է բնավորությունը, ոչ թե գեղեցիկ դեմք, սեքսուալ կերպար և այլն։

«Ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան», — ասել  է Էմման։ Նաև նշել է, որ ցանկացել են ստեղծել հոգեբանական ներքին վիճակ։ Դերասանուհին շեշտել է, որ չի հետևում այն տենդեցին, ըստ որի՝ սեքսուալ կերպարներներով  լուսանկարներ են ստեղծում։

Ամեն ինչ չափի մեջ է գնահատում։ Կարծում է, որ սպորտային հագուստով էլ կարելի է անսահման սեքսուալ լինել։ Էմման անկեղծացել է, որ լուսանկարներում ինքն այնպիսին է, ինչպիսին  կա իրականում․ լուսանկարվելիս չի խաղում։

Սերիալներում ուժեղ կերպարներ է կերտում, սակայն կյանքում իրեն թույլ է համարում։ Պատճառն այն է, որ կողքին կան այնպիսի մարդիկ, ովքեր իր փոխարեն ուժեղ են։ Թույլ լինելը չի խանգարում, նշում է, որ հարկ եղած ժամանակ կարող է և ուժեղ լինել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!