«Ինձ շնորհավորում էին, հետո ես կորցնում էի երեխային». Շերն առաջին անգամ պատմել է անձնական ողբերգության մասին


Սիրված արտիստուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, համաշխարհային ճանաչում ունի և սիրված է շատերի կողմից։

Վերջերս արտիստուհին ուժ է ունեցել ու խոստովանել անձնական կյանքում ունեցած դժվարին օրերի, ողբերգությունների մասին։

Նա համացանցային իր տիրույթում դեմ է արտահայտվել հղիության արհեստական ընդհատումներին և պատմել, որ երեք անգամ վիժում է ունեցել։ Առաջին վիժումը եղել է տասնութ տարեկանում։ Եվ այդպես ևս երկուսը։

«Դա դարձավ մղձավանջ։ Մարդիկ ինձ շնորհավորում էին, քանի որ հղի էի, իսկ հետո ես կորցնում էի երեխային․․․»,- պատմել է երգչուհին, ով առաջին անգամ մայրական քնքուշ զգացումներն ապրել է քսաներկու տարեկանում։ Այժմ Շերլինը երկու երեխաների մայր է։ Նա երկու որդի ունի, որոնցից մեկը լույս աշխարհ է եկել աղջիկ, սակայն կյանքի հետագա ընթացքում սեռափոխման որոշում է կայացրել և դարձել տղա։

Նա իր գրառմամբ ցանկացել է ասել, որ հղիության արհեստական ընդհատումների մասին օրենքի վերացմամբ ամերիկուհիները ապահովված ու անվտանգ չեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: