Լիլիթ Բասյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Նա համացանցային հարթակն օգտագործում է աշխատանքային գործունեությունը լուսաբանեու համար։ Լիլիթը մասնագիտությամբ սննդաբան է և նրա հետ նիհրաում են հարյուրավոր մարդիկ։

Նա կարողանում է էֆեկտիվ սննդակարգ մշակել և հրամցնել իր հաճախորդներին։ Բացի աշխատանքային գործունեությունից Լիլիթ Բասյանը նաև սոցհարթակում ցույց է տալիս ընտանեկան-անձնական դրվագներ, որոնց կարճ պատումներ է հավելում գրառման տեսքով։

Նա վերջերս հայտնել էր, որ սիրելի ունի և պատրաստվում է մոտ ապագայում ամուսնանալ, սակայն զուգընկերոջը հանրայնացնել չի պատրաստվում, քանի որ համարում է, որ երջանկությունը գաղտնիություն է սիրում։

Այս անգամ Լիլիթը հետևորդներին հայտնել է, որ ուրախություից հիսթերիայի մեջ է։ «Ինձ մոտ հիսթերիա է: Ինձ թվում է՝ սա երազ է: 11 երկրների 602 հաճախորդներ նիհարում են ինձ հետ»,- գրել է Լիլիթ Բասյանը:

Նշենք, որ ժամանակին Լիլիթը ավելորդ քաշի խնդիր է ունեցել, սակայն այսօր նա սլացիկ մարմին ունի՝ շնորհիվ իր աշխատասիրության և մեծ կամքի։