Երգչուհի Շպրոտն, ով այս օրերին Հայստանում է և ապրում է անչափ ակտիվ կյանքով, շարունակում է նաև ակտիվությունը համացանցային տիրույթում և ցույց տալիս իրադարձություններով լեցուն իր օրը։ Երգչուհին մի գրառում է կատարել և դիմել այն հայրենակիցներին, ովքեր բացասական մեկնաբաություններ են գրում և քննադատում երգչուհուն։

Շպրոտը մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ վիդեոներիս տակ ոմանք «ազատագրման շարժում» քոմմենթներ են գրում։ Սահմանում անհանգիստ է, հողերն էլ հանձնում են։ Շատ լավ տեղյակ եմ, ցավոք, ոչինչ չեմ կարող փոխել… չեմ ուզում քաղաքականացնել, բայց սուգի ժամանակ մենակ արտիստներից եք պահանջում սուգ պահել։

Մատնահարդարը չի դադարում աշխատանքը սուգի ժամանակ։ Դուք ի՞նչ եք անում սահմանում հանգստության համար։ Արտիստներից ի՞նչ եք ուզում։ Չուրախացնե՞նք ժողովրդին։ Ամեն ինչից դժգոհ եք։ Մեր մասնագիտությունն էլ սենց ստացվեց։

Շատ անգամ տխուր եմ, բայց դուք չեք զգա, որովհետև էկել եմ՝ ձեր սրտերը ուրախացնեմ։ Իմ դարդը ձերը չի։ Վարսահարդար չեմ, որ աշխատեմ սգո օրերին, ոչ էլ բժիշկ։ Ինձ մի գրեք երկրի վիճակի մասին։ Երկիրը Աստված կարա փրկի։

Ամերիկայում, Ռուսաստանում նստած սահմանից են գրում։ Այ քեզ բան։ Մենք ավելի ենք մեզ վնասում, քան թուրքը՝ սա լավ հիշեք։ Էս անգամ համոզվեցի դրանում… Լավ էղեք…»։