«Ինձ հետ նման խոսակցություններ չեն տարվել»․ Լապշինը մանրամասնորեն պատմել է Փաշինյանի և Կարապետյանի հետ հանդիպման հանգամանքների և խոսակցության մասին


Նաիրի Հոխիկյանը սկանդալային հայտարարություն էր արել, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը, Լապշինի և Վլադիմիր Կարապետյանի ներկայությամբ խոսելով հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին՝ իբրև վերջիններս հետ քննարկել է Արցախը հանձնելու ծրագրերը, իսկ Կարապետյանն իր խոսքում նշել է իբրև մի քանի հազար զոհերը սարսափելի չեն և որ եթե Լապշինը չքննադատի Ադրբեջանին, լավ է Հայաստան չգա։

Այսօր ռուս լրագրող Լապշինը ծանոթանալով Հոխիկյանի հոդվածի հետ՝ արձագանքել է, նշելով, որ նման խոսակցություն չի եղել։

Այնուհետև մանրամասնորեն նկարագրել է Փաշինյանի և Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման հանգամանքներն ու խոսակցությունը։ Լապշինը նշում է՝ երեք տարի առաջ Նաիրին զանգել է և ասել, որ Փաշինյանը Գավառում է լինելու և ինքը հնարավորություն կունենա ծանոթանալու նրա հետ։ Լապշինն համաձայնել է այցելել Գավառ։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպումը, որի ժամանակ Լապշինը Փաշինյանին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ Ադրբեջանում Արցախ այցելելու պատճառով։

Նիկոլը կարեկցանք է հայտնել, իսկ Կարապետյանն ասել է՝ Հայաստանն ապրում է պատմական ծանր ժամանակներ և իրավիճակից դուրս գալու համար Արցախում զիջումներն անխուսափելի կլինեն։ «Վե՛րջ․ մնացած ամեն ինչ, ինչի մասին գրված է Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ ինձ հետ նման խոսակցություններ չեն տարվել»։ Այնուհետև մանրամասնելով՝ լրագրողն ավելացրել է, թե ինչու պետք է հազարավոր սպանվող զինվորների թեման երկրի ղեկավարի կողմից քննարկվի հասարակ բլոգերի հետ։

Ընդգծել է՝ ինքը մինչև վերջ հավատում էր, որ Հայաստանը դիմակայելու է։ Այնինչ Հոխիկյանը հոդվածում նշում է, թե Լապշինն ասել է՝ իբրև երբ Շուշին հանձնեն, պատերազմը կավարտվի։


Понравилась статья? Поделиться с друзьями: