Զիրոյանը հաղորդումներից մեկում հյուր է եղել և հաղորդմանը հետաքրքրական ընթացք տվել։ Ըստ հաղորդման ձևաչափի՝ Վահե Զիրոյանը իրեն ներկայացված լուսանկարները պետք է զններ և լուսանկարում ներկայացած հայտնիների ոճի մասին հայտներ իր կարծիքը։

Ներկայացված լուսանկարների շարքում է եղել Անահիտ Սիմոնյանի լուսանկարը։ Հավելենք, որ այդ լուսանկարներում հայտնիների դեմքը տեսանելի չէ և Զիրոյանը կարծիքը պետք է հայտի առանց ճանաչելու նրանց։

Եվ այսպես, Անահիտի ոճի մասին Զիրոյանն ասել է՝ առաջին հայացքից ամեն ինչ լավ է, սակայն չէր ցանկանա, որ իր կողքին նման ոճով կին լիներ։

«Շատ օկեյ ա, մայկա, տաբատ, սումչկա հեռախոսի համար, որը չի օգտագործում, դրա համար էլ հեռախոսը պահում է ձեռքում, զարդեր, երկար մազ: Իմ համար օկեյա՝ սենց մարդ տենամ, բայց օկեյ չի՝ իմ կողքը տենամ»,- ասել է դերասանը։

Հաղորդման ավարտին դերասանը խոստովանել է՝ որոշ հայտնիների ճանաչել է, սակայն չի նշել, թե կոնկրետ ում։