«Ինձ համար պшտերшզմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք»․ Սերժ Սարգսյան


Արցախի Անկախության օրվա առիթով Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել, որտեղ մանրամասնորեն ներկայացրել էր, թե ինչպես փոքրիկ Արցախը կարողացավ այդքան ուժ ունենալ և անկախանալ։ Սարգսյանը նշել է, որ Արցախը կարժանանար Նախիջևանի ճակատագրին, որտեղ այսօր 1 հայ անգամ չկա։

Ընդգծել է, որ այժմ Արցախը մտել է մի նոր վտանգավոր փուլ։ Սարգսյանը հիշեցրել է՝ դեռևս 1990-ականներին ասել է, որ այդ տարիների պատերազմը երկար էր, ծանր և կռիվն ընթացել է անհավասար։ Հավելել է, որ շատերն էին պնդում Ադրբեջանի հարուստ լինելը և դրա Սարգսյանն ինքը համաձայն է։ Այո՛, նրանք ամեն ինչ ունեն։

«Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, քանի որ թույլը կռվում էր ուժեղի դեմ, և ուժեղը մենք էինք: Զավթիչը կռվում էր ազատասերի դեմ, և ազատասերը մենք էինք: Անարդարը կռվում էր արդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք:

Եվ մենք հաղթեցինք, քանի հավատացինք մեր ուժերին»,- հղել է Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահը վերջին պատերազմի հետևանքների մեղավորին համարում է այսօրվա իշխանություններին։ Ընդգծել նրանց անուղղելի սխալները, որոնցից գլխավորը համարում է կադրային ջարդը զինված ուժերում։

Նախագահի ուղերձը արագորեն տարածվել է ողջ համացանցով և տարբեր հարթակներում օգտատերերը մեկնաբանել են և հայտնել իրենց կարծիքները, որոնք ինչպես միշտ եղել են երկակի և իրարամերժ։


Понравилась статья? Поделиться с друзьями: