Ին՞չ է արել քննիչը պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիակները զննելուց չխելագարվելու համար․ տեսանյութ


Կալանավորված սպայի պաշտպան Գոռ Գևորգյանը ասուլիսով է հանդես եկել և այդ ասուլիսի ժամանակ մի դրվագ  ներկայացրել։

Գևորգյանը պատմել է, որ քննիչը պատերազմի զոհերի դիակների, մարմինների ուսումնասիրության ժամանկ, որպեսզի խելագարության աստիճանի չհասնի, նախընտրել է ականջակալներ դնել և սիֆոնիա լսել, քանի որ այլ տարբերակ չկար։ Գևորգյանը հավելել է, որ սա քննիչի բառերն են։ Ինքն անձամբ է դա իրեն պատմել։ «Էս էլ մեր իրականությունը, ժողովուրդ ջան։ Դե արի ու մի խելագարվի։

Դե արի ու մի մտածի, որ էս քրեկան գործը զուտ նրա համար է, որ զինծառայողների հարազատներին ցույց տան, որ մարդ կալանավորվեց, որ մեղավորը պատժվեցին։

Բայց իրական մեղավորներն էս պարագայում լրիվ այլ տեղում են, լրիվ այլ տեղ պիտի որոնվեն ու լրիվ այլ հարցով»,-հայտարարել է պաշտպան Գոռ Գևորգյանը։

Այս մասին մանրամասն կարող եք դիտել ստորև ներկայացավծ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: