Իմ 25 տարիների ամենալավագույն նոր տարին․ Մաշ Իսրայելյանի ջերմ ու հուզիչ հրապարակումը


2022-ն արդեն անցյալ է։ Մենք բոլորս անցկացնում ենք 2023 թվականի առաջին օրը։ 2022-ում, ցավոք սրտի, կորուստներ ունեցանք, սակայն եղան նաև ծնունդներ։

Եթե բոլոր ծնունդների մասին անհատապես չենք իմանում, ապա հայտնիները հանրայնացնելով և ցույյ տալով իրենց նորածին երեխաներին՝ երջանկություն և ուրախություն են պարգևում համաքաղաքացիներին․ չէ՞ որ շատանում ենք, համալրվում։ Հայտնի անհատներից բալիկ ունեցան նաև Մաշ Իսրայելյանը և Գարիկ Սաֆարյանը։

Զույգը դուստր է ունեցել, ում շնորհել է Աննա անունը։ Փոքրիկը երիտասարդ ընտանիքին անսահման երջանկությւոն ու ջերմություն է բերել։

Փոքրիկն ընդամենը մի քանի ամսական է։ Երգչուհին պարբերաբար հանրայնացնում է դստեր մսնակցությամբ դրվագներ, սակայն բոլոր կադրերում փոքրիկի դեմքն ուղղակի թաքցնում էր։ Բայց ահա Ամանորի առիթով Մաշը վերջապես ցուց  է տվել դստերը։

Լուսանկարին կից Մաշ Իսրայելյանը գրել է․ «Իմ 25 տարիների ամենալավագույն նոր տարին։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ։ Իսկ սա ես եմ՝ Աննան, բարև ձեզ»։ Փոքրիկը կարծես գեղեցկուհի մայրիկին  է նման։


Понравилась статья? Поделиться с друзьями: