Իմ տղեն վերադարձավ… Տա Աստված՝ բոլորը վերադառնան


Միշտ էլ զինվոր տղաների վերադարձը մեծ ուրախություն է պարգևել, սակայն 2020 թվականից ի վեր հերոս տղաների վերադարձը մեծ տոնի է վերածվել և վերադարձած զինվորն ասես վերածնվել է։

Համացանցային տիրույթում հաճախ կարելի է հանդիպել տեսանյութերի, որտեղ զինվորի վերադարձով անասելի ուրախ են հարազատները, ընկերները և ծանոթ ու անծանոթ մարդիկ։

Այս նյութում ներկայացնում ենք մի հերոսի հայրիկի, ով խոսքեր անգամ չի գտնում ուրախությունը հայտնելու։ Նրա որդին, զինվորը, հերոսը իր կողքին է։ Տղան իր պարտքն է կատարել հայրենիքին, անձնվիրաբար ծառայել երկու տարի և պատվով վերադարձել։

Այժմ հայրիկի կողքին է և ընտանիքն է՛լ ավելի պաշտպանված է իրեն զգում և անսահման հպարտ հայրենասեր ու խիզախ որդով։

Վերադարձած զինվորի հայրը որդու հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Իմ տղեն վերադարձավ… Տա Աստված՝ բոլորը վերադառնան»։ Այո՛, և թող որ բոլոր բոլորը վերադառնան ողջ և առողջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: