Անդրանիկ Հարությունյանը համացանցային հարթակում հետևորդների հետ ակտիվ շփումներ է պահպանում։ Դերասանն իր յուրօրինակ հումորի շնորհիվ ուշագրավ հրապարակումներ է կատարում և լցնում երկրպագուների առօրյան։

Նա երբեմն էլ ցույց է տալիս ընտանեկան դրվագներ և ներկայացնում հետաքրքրական իրադրություններ սեփական կյանքից։ Այս անգամ հումորիստը շնորհավորել է որդուն ծննդյան առիթով։ Փոքրիկը բոլորել է կյանքի երրորդ տարին։

Երջանիկ հայրիկը գրել է․ «Իմ սիրտ, իմ Գրիշոկ, իմ գանձ, իմ աշխարհ, շնորհավոր 3 տարեկանդ, իմ Տղա»։ Հայրիկի ջերմ շնորհավորանքին միացել են ինչպես դերասանի կոլեգաները, հարազատներն ու ընկերները, այնպես էլ մի շարք օգտատերեր։

Նրանք սիրելի հումորիստի որդուն մաղթել են առողջ ու խաղաղ մանկություն և հանդես եկել հազարավոր ջերմ խոսքերով։

Հայտնի դեմքերից շնորհավորանքներով են հանդես եկել Անի Լուպեն, Լիլիթ Կարապետյանը, Գայանե Ասլամազյանը և այլք։ Անդրանիկ Հարությունյանի մի քանի ընտանեկան լուսանկարներ առաջարկում ենք դիտել նյութին կից։